«Իրավունք»-ն անդրադարձել էր գործադիր և օրենսդիր մարմնի անդամների ամառային հանգստին: Գրել էինք, որ պատգամավորներն ու նախարարները նախընտրում են ծովային հանգիստ: Հետաքրքիր է, իսկ որտե՞ղ է հանգստանալու ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Գործադիր մարմնի ղեկավարի մամլո խոսնակ Արամ Արարատյանն «Իրավունքի» հետ զրույցում ասաց, որ այս պահին օրակարգում նման հարց չկա: Չի բացառվում՝ Կարեն Կարապետյանն այս տարի հանգստի չմեկնի:
Ի դեպ, մեզ հասած տեղեկություններով՝ նախարարների արձակուրդ գնալը այս կառավարությունում խստացված է: «Նախ՝ հանգստի են գնում, եթե ոլորտին առնչվող հրատապ հարց ու նախագիծ չկա: Երկրորդ՝ ամենաշատը տասն օր պետք է տևի հանգիստը»,- ասաց մեր աղբյուրը: Պատճառը արտակարգ ռեժիմն է, որով արդեն մի քանի ամիս է, աշխատում է գործադիր մարմինը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: