armsport.am-ը գրում է, որ Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանի հայրը` Սերգեյ Մովսիսյանը, պատասխանել է Чемпионат.com-ի տված հարցերին:
Յուրայի հայրը ներկա էր եղել «Թերեքի» դեմ խաղին, որի ժամանակ հայ ֆուտբոլիստը հեթ-տրիկի հեղինակ էր դարձել. «Ես նաստած էի «Սպարտակի» երկրպագուների կողքին, որոնք 30 տարի է, ինչ երկրպագում էին ակումբին:
Առաջին գոլից անմիջապես հետո ինձ հարցրեցին. «Դու նրա հա՞յրն ես», իսկ ես պատասխանեցի, որ այո, նրա հայրն եմ: Ինձ շնորհավորեցին, որից հետո նաև ասեցին, որ Յուրային նույնպես շնորհավորեմ իրենց կողմից: Այնուհետև Յուրան խփեց երկրորդը, հետո երրորդը... մոտ 15 երկրպագու «հարձակվեցին» ինձ վրա: Նրան փոքր-ինչ հարբած էին և շատ ուրախ»,- ասել է Սերգեյ Մովսիսյանը:
Մանրամասները սկզբնաղբյուր կայքում: