▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հերթական նոր աղանդը Հայաստանում, որ մարդկանց դրդում է ինքնասպանությա՞ն

Հայաստանում օրեցօր ավելանում են բազմաբնույթ կրոնական կազմակերպությունները, որոնցից մեծ մասը գրանցված չեն ՀՀ արդարադատության նախարարությունում: Այն կարծիքը, որ Հայաստանում գոյություն ունի գրեթե 200 չգրանցված կրոնական կազմակերպություն՝ սխալ է: Հայաստանում կա ավելի շատ կազմակերպություններ, որոնք թաքուն են գործում:
Միացյալ Երիտասարդական Լիգան շատ կարճ ժամանակում բացահայտել մի շարք աղանդների քրեածին գործունեությունը:
2012 թվականին ՄԵԼ-ը ևս մեկ աղանդի մասին է տեղեկություններ ստացել, որը ևս գրանցված չէ, սակայն սկսել է ակտիվ գործունեություն ծավալել: Այդ աղանդի գլխավոր նպատակն է մարդկանց շեղել ճշմարիտ ուղղուց և դրդել ինքնասպանության: ՄԵԼ-ին հայտնի է նաև այդ աղանդի հավաքատեղին և բոլոր մեթոդները, որոնք ներկայումս չենք հրապարակի: Այդ աղանդի արտասահմանյան ճյուղերից մեկում մի օրվա ընթացքում ինքնասպան են եղել 900-ից ավել մարդ:  
Մոտակա օրերին կհրապարակենք այդ աղանդի մասին ավելի կոնկրետ տեղեկություններ:

 

Միացյալ Երիտասարդական Լիգա

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին