▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հեռուստացույց դիտելը վնասակար է առողջության համար

 

Այն, որ երկար հեռուստացույց դիտելը վնասակար է, գիտնականները բազմիցս են փաստել:
Այս անգամ նրանք պարզել են, թե ինչի կարող է հանգեցնել հեռուստահաղորդումներով և ֆիլմերով տարվելը. հաղորդում է mirvam.org-ը: Հարվարդյան համալսարանի փորձագետների կատարած քննությունը ցույց է տվել, որ հեռուստացույց դիտելու յուրաքանչյուր երկու ժամը կարող է կրճատել կյանքի տևողությունը. այն 20%-ով մեծացնում է դիաբետի առաջացման ռիսկը, 15%-ով` սրտային հիվանդություների, 13%-ով` մահացու այլ հիվանդությունների:
Պրոֆեսոր Անդերս Գրոնտվենդը և Ֆրենկ Հուն պարզաբանել են, որ նստակյաց ապրելակերպն ու հեռուստացույցի առջև ուտելը կրճատում են կյանքի տևողությունը:
Հետազոտությունները պարզել են, որ եվրոպացիները, միջին հաշվով, 3 ժամ են ծախսում հեռուստացույցի առջև, ավստրալացիները՝ 4 ժամ, ամերիկացիները՝ 5 ժամ:
Փորձագետներն այս եզրակացությանն են հանգել 235 հազար մարդկանց շրջանում կատարված հարցման արդյունքում:
Աղբյուր՝

Այն, որ երկար հեռուստացույց դիտելը վնասակար է, գիտնականները բազմիցս են փաստել: Այս անգամ նրանք պարզել են, թե ինչի կարող է հանգեցնել հեռուստահաղորդումներով և ֆիլմերով տարվելը. հաղորդում է mirvam.org-ը: Հարվարդյան համալսարանի փորձագետների կատարած քննությունը ցույց է տվել, որ հեռուստացույց դիտելու յուրաքանչյուր երկու ժամը կարող է կրճատել կյանքի տևողությունը. այն 20%-ով մեծացնում է դիաբետի առաջացման ռիսկը, 15%-ով` սրտային հիվանդություների, 13%-ով` մահացու այլ հիվանդությունների:

Պրոֆեսոր Անդերս Գրոնտվենդը և Ֆրենկ Հուն պարզաբանել են, որ նստակյաց ապրելակերպն ու հեռուստացույցի առջև ուտելը կրճատում են կյանքի տևողությունը: Հետազոտությունները պարզել են, որ եվրոպացիները, միջին հաշվով, 3 ժամ են ծախսում հեռուստացույցի առջև, ավստրալացիները՝ 4 ժամ, ամերիկացիները՝ 5 ժամ: Փորձագետներն այս եզրակացությանն են հանգել 235 հազար մարդկանց շրջանում կատարված հարցման արդյունքում:


Աղբյուր՝ «Արձագանք» ռադիոկայան

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին