▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հերիք է անտեր հավերի նման քուջուջ անեք այնտեղ, որտեղ պետք չէ

Երբ կարդում ես Հայաստանի Հանրապետությանը Եվրասիական տնտեսական և Մաքսային միություններին անդամակցելու, այդ միություններին չգիտես ինչու Ղարաբաղի անդամակցությանը պետական մակարդակի հավաստիացումներ ակնկալելու որոշ ընդդիմադիր քաղաքական գործիչների, լրագրողների կարծիքները, գրառումները, վերլուծությունները և լալհառաչ պահանջները` զարմանում ես, թե ի վերջո ի՞նչ է այս մարդկանց ուզածը...Միայն թե պատեհ, թե անպատեհ կտցահարե՞ն իշխանություններին...

Երբ խոսեն անհավասար տնտեսական մրցակցության, հովանավորչության, կաշառակերության, կոռուպցիայի, դատա-իրավական համակարգի ուռճացվածության և նկատվող անարդարությունների մասին` կհասկանամ, բայց կան երևույթներ, որ պետք չի ինքնանպատակ կամ անիմաստ քննադատել:Գոռում-գոչում են, թե ինչու ենք անդամակցում ՄՄ-ին, Եվրասիական տնտեսական միությանը, այնուհետև քննադատում, թե ինչո՞ւ է այդ գործընթացը դանդաղել, ինչո՞ւ է ձգձգվում...Ինչո՞ւ իշխանությունները չեն մտածում, անհանգստանում, արձագանքում, արագացնում...

Պարոնայք ո՞ւր մնաց տրամաբանությունն ու խելամտությունը...
Նախ, ձեզ ինչու է թվում, որ ՌԴ որևէ պետական պաշտոնյա` ընդհուպ ամենաբարձրագույնը կասի, որ միջազգայնորեն դեռևս չճանաչված պետությունն անպայմանորեն ընդգրկվելու է Եվրասիական կամ Մաքսային միություններում:
Իհարկե ոչ, և դա բնական է ու օրինաչափ: Չնայած մենք նաև համոզված ենք, որ ոչ պաշտոնապես, բայց Ղարաբաղը մտնելու է այդ միությունների մեջ, քանի որ սերտորեն ինտեգրված է Հայաստանի տնտեսությանը և բնականաբար որևէ մաքսակետի մասին խոսելը դա առնվազն պարզամտություն է…

Այնպես որ, հերիք է անտեր հավերի նման քուջուջ անեք այնտեղ, որտեղ պետք չէ…
Իսկ այդ միություններին անդամակցության գործունեության ձգձգումը իմ կարծիքով ձեռնտու է մեզ: Մենք ինչքան ժամանակ շահենք, այնքան կորոշակիանա միջազգային լարված, խառնաշփոթ և բարդ իրավիճակը, ու շատ հարցեր, խնդիրներ այլ հարթությամբ կքննարկվեն, այլ իրավիճակներում…Ժամանակը մեր օգտին է: Ես մի անգամ էլ եմ այդ մասին նշել, հիմա էլ եմ ասում, ինձ թվում է այդ միությունները երկար կյանք չեն ունենա կամ էլ չեն կայանա: Լավագույն դեպքում կզուգակցվեն Եվրամիության հետ մերձեցման հնարավորությամբ: Սակայն, առայժմ մենք այլ ելք, այլ ճանապարհ չունենք` պետք է շարունակենք բանակցել և Ռուսաստանի, ևԵվրամիության հետ…

Ռոբերտ Մելքոնյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին