▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հեռացի՛ր, մարդիկ հոգնել են քո ձայնից, արտաքինից, հեծանիվից». Աղվան Վարդանյան

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամին քիչ առաջ ելույթ ունեցավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը՝ ընթերցելով հետևյալը. «Խոսեմ հետդ, մենակ մարդ ես: Գիտեմ՝ նենց չի, որ խառնվել ես իրար, մտածում ես՝ բա հիմա ինչ անես: Արածիցդ հետևություններ արա: Մտածում ես, որ սա ինչ-որ մարդկանց արա՞ծ է ու եթե դրսում, օրինակ, 20 հազար մարդ է, ոչ թե 200 հազար, ուրեմն դու ամեն ինչ ճի՞շտ ես անում: Գիտե՞ս, երևի քեզ չեն ասում, բայց ազգդ քեզ չի սիրում, ուզում են, որ գնաս: Նույնիսկ կողքիններդ հոգնել են քո ձայնից, արտաքինից, նկարից, հեծանիվից: Կազինո գնացողները գիտեն, որ եթե ուզում են կրած դուրս գալ, պետք է կարողանան կանգ առնել: Իմացիր, ինչով էլ ավարտվի իրավիճակը, դու քեզ տրամադրիր գնալուն... Էս տեքստն Ալեն Սիմոնյանն է գրել, մի երկու բառ եմ փոխել: Ուրիշի է գրել, բայց էսօր ճիշտ քո մասին է: Էս դու, էս Ալենը, պատասխանիր»: Ալեն Սիմոնյանը հետաքրքրվեց, թե հարցն ո՞ւմ է ուղղված, այդ ընթացքում ամբիոնին մոտեցավ վարչապետը. «Շնորհակալ եմ տեքստի ու տեղեկատվության համար: Քանի՞ տոկոս փոփոխություն եք արել: Ուզում եմ հիշեցնել՝ էդ տոկոսների հետ պետք չի խաղ անել: Հիշեցնեմ նաև, որ մարդու ու օրանգուտան կապիկի ԴՆԹ-ի տարբերությունն ընդամենը երկու տոկոս է: Հիմա ձեր տեքստի մեջ էդ չնչին փոփոխությունները էական բանի մասին են: Նրա մասին, ում մասին գրել է Սիմոնյանը, էդ տեքստի մեջ երևի հեծանիվ չէր կարող լինել, չգիտեմ՝ հեծանիվն ինչ կոնտեքստով եք ասում, բայց կազինոն իհարկե շատ դիպուկ շեղում էր: Ինչ վերաբերում է նրան՝ ինձ սիրում են, թե ոչ, կարևորն այն է, որ ես եմ իրենց սիրում...»,- ասաց Փաշինյանը:

***

Փաշինյանի պատասխանից հետո, ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն արձագանքեց. «Նորմալ մարդն ամոթից գետինը կմտներ, բայց սա այդ դեպքը չի: Հողն ամոթ ունի, հողը ձեզ չի ընդունելու»: Փաշինյանն արձագանքեց, որ «Քրիստոսի նման հարություն առնելու հավակնություն չունի»:

Հիշեցնենք՝ ավելի վաղ Վարդանյանը հետևյալ ելույթն էր ունեցել. «Խոսեմ հետդ, մենակ մարդ ես: Գիտեմ՝ նենց չի, որ խառնվել ես իրար, մտածում ես՝ բա հիմա ինչ անես: Արածիցդ հետևություններ արա: Մտածում ես, որ սա ինչ-որ մարդկանց արա՞ծ է ու եթե դրսում, օրինակ, 20 հազար մարդ է, ոչ թե 200 հազար, ուրեմն դու ամեն ինչ ճի՞շտ ես անում: Գիտե՞ս, երևի քեզ չեն ասում, բայց ազգդ քեզ չի սիրում, ուզում են, որ գնաս: Նույնիսկ կողքիններդ հոգնել են քո ձայնից, արտաքինից, նկարից, հեծանիվից: Կազինո գնացողները գիտեն, որ եթե ուզում են կրած դուրս գալ, պետք է կարողանան կանգ առնել: Իմացիր, ինչով էլ ավարտվի իրավիճակը, դու քեզ տրամադրիր գնալուն... Էս տեքստն Ալեն Սիմոնյանն է գրել, մի երկու բառ եմ փոխել: Ուրիշի է գրել, բայց էսօր ճիշտ քո մասին է: Էս դու, էս Ալենը, պատասխանիր»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին