▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հեքիաթը չի իրականանում.Դիանա Գրիգորյան

Սցենարիստ, հաղորդավարուհի Դիանա Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Սերը բնության մեծագույն պարգևն է: Սիրելը` մարդկությանը մեծագույն պարգև է: Ճիշտ է զգացողությունները շատ են, սակայն կարելի է օգտվել դրանցից համաչափ, արդար: Հարկավոր չէ ծայրահեղ սիրել կամ ծայրահեղ ատել: Պետք չէ հիվանդագին ընդունել այս կամ այն իրադարձությունը, երևույթը, կամ առհասարակ շատ պարզ, վատ օրը: Լինել բարի ու ներողամիտ ոչ բոլորին է տրված, այն տրված է միայն ուժեղ մարդկանց, իսկ մարդկանց ուժեղ դարձնում են մարդիկ ովքեր մշտապես վատաբանում են, քանզի միայն այդ դեպքում են խելոք մարդիկ ներարկվում ուժի մեծ չափաբաժնով: Մենք մերը չպիտի վատաբանենք, մենք մերը պիտի փայփայենք սեփական երեխայի նման, պարզապես մեր հորդորներով, մեր խորհուրդներով ու միայն հայ Մորը, հայ ծնողին հարիր ճիշտ դաստիարակությամբ փորձել ցույց տալ ճիշտ ուղին, փորձել թեկուզ խոսքով, բայց իմաստուն խոսքով, սովորեցնել, շտկել: Տեսեք ինչ է կատարվում հարևան երկրներում. Սրբացնում են մեղսավորին, հերոսացնում ` մարդասպանին, գիտեք ինչու, որովհետև իրենցն են ու իրենք փայփայում ու պահպանում են այն ինչ իրենցն է, թեկուզ անարդար: Իսկ մենք այն ինչ ունենք, թեկուզ թերի, ավելի ենք թուլացնում մեր քննադատություններով և քանի որ միայն ուժեղ մարդիկ են կարողանում ընկնելուց հետո ավելի ամուր կանգնել հողին, ապա շատ-շատերը այս դաժան ֆոնի վրա ուղղակի փոշիանում են, սակայն դեռ որքան անելիք ունեին: Ճիշտ է իրականությունն անարդար է, բայց գուցե հենց այս անարդարության հիմքում են ծնվում այն ուժեղները, որոնք դառնում են իրականության հերոս` ստեղծելով իրենց շուրջ այն հեքիաթը, որին սկսում են հավատալ ու սպասել, մինչ կիրականանա:
Հ.Գ. Հեքիաթը չի իրականանում, պարզապես մենք մեր ստեղծած հեքիաթում ավելի մաքուր ենք ապրում, քանզի իրականությունը փոխել մենք անզոր ենք:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին