Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի Բորուսիայի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանն իր ծննդյան 25 ամյակը նշանավորեց դուբլով ու գոլային փոխանցումով:
«Դայսբուրգ»-«Բորուսիա» Դորտմունդ ընկերական խաղում օրվա հոբելյարը դարձավ դուբլի հեղինակ` գեղեցիկ երկու գոլ գրանցելով իր հաշվին: Հենրիխի փոխանցումից հետո մեկ գոլ էլ իր հաշվին ավելացրեց Օբամեյանգը: Խաղն ավարտվել է 6-1 հաշվով` հօգուտ Հենրիխի թիմի:
Տեսանյութերն` Արթուր Մելիքյանի ֆեյսբուքյան էջից