▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հենրիխ Մխիթարյանն առաջարկում է լուսանկարում ծանոթ դեմքեր գտնել

Հայաստանի Ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է այս լուսանկարը՝ երկրպագուներին առաջարկելով գտնել ծանոթ դեմքեր: 

Լուսանկարի տակ բազմաթիվ օգտատերեր փորձել են ճանաչել մեր ֆուտբոլիստներին՝ Ռոբերտ Արզումանյանին, Դավիթ Մանոյանին և այլոց:

Իսկ կանգնած ֆուտբոլիստների շարքում ձախից 5-րդը Հենրիխ Մխիթարյանն է:

Մեկնաբանություններից պարզ է դառնում, որ թիմը Նոր Հաճնի ֆուտբոլի դաշտում է:

Սևակ Մամբրեյանը լուսանկարի տակ հետևյալ մեկնաբանությունն է արել.

«Անմոռանալի կազմ, որից հիմա քչերն են մնացել ֆուտբոլում: Կարծում եմ՝ հասկացաք… մասնավորապես ես…»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին