Հենոյի այս հարցազրույցում քողարկված հանդիմանություն կա՝ ուղղված հավաքականի մյուս ֆուտբոլիստներին, գուցե կան ավելի լուրջ պրոբլեմներ, որոնց մասին մենք ծանոթ չենք: Իսկապես, Յուրայի ու Արազի բացակայության պայմաններում՝ Հենոն այսօր միակ մոտիվացված ֆուտբոլիստն էր մեր հավաքականում
Ու պատահական չէ, որ նրա փոխարինումն դարձավ հավաքականի պարտության խորհրդանշական իրադարձությունը: Բայց ֆուտբոլն, առաջին հերթին, թիմային խաղ է, ու հավաքականի բոլոր տղաները պետք է գիտակցեն, որ հավաքականի հաջողությունը ճանապարհ է բացելու նաև իրենց անհատական հաջողության համար:
Հենոն կամ Յուրան գտել են իրենց հեղինակավոր ակումբներն ու կարող են մարզական հաջողություններ գրանցել՝ հավաքականի գործոնից անկախ: Բայց նրանք եռանդով խաղում են նաև հավաքականի համար, որովհետև այդպես է վայել իսկական պրոֆեսիոնալին:
Մյուս տղաներն եռապատիկ պետք է նվիրվեն հավաքականին, նրա հաջողությանը:
Եթե նույնիսկ այդ նվիրումը չբերի աշխարհի կամ Եվրոպայի առաջնության ուղեգրի, հաստատ ճանապարհ կբացի հավաքականի տղաների համար՝ դեպի ավելի հեղինակավոր ակումբներ....
Տեսանյութը` armsport.am-ի
Հիշեցնենք, որ Կոպենհագենում Հայաստանի հավաքականը «Եվրո-2016»-ի ընտրական փուլի շրջանակում իր անդրանիկ հանդիպումն անցկացրեց Դանիայի ընտրանու հետ:
Կարևոր հանդիպման 50-րդ րոպեին գեղեցիկ հարվածով գոլի հեղինակ էր դարձել Հենրիխ Մխիթարյանը: Սակայն հետագայում դանիացիներին հաջողվել է երկու անգամ հաջողության հասնել և հաղթանակ տոնել: