այաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի Բորուսսիայի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Չեմպիոնների լիգայի շրջանակներում կայանալիք Բորուսսիա — Արսենալ հանդիպումից առաջ կիսվել է իր տպավորություններով, հաղորդում է Ուեֆա-ի պաշտոնական կայքը:
- Առաջին անգամ չէ, որ Բորուսսիան խաղալու է առանց առանցքային ֆուտբոլիստների: Սինձին վերադարձել է: Հուսով եմ, որ նա կօգնի մեզ վաղը կայանալիք խաղում: Կագավայի հետ հասցրեցի մեկ հանդիպում անցկացնել: Կարծում եմ, որ լավ ենք համագործակցել:
- Իհարկե, կուզենայի գոլ խփել, սակայն ավելի կարևոր է, որ թիմը հաղթանակ տոնի: Կարծում եմ, որ հետաքրքիր հանդիպում է սպասում,- հայտարարել է Մխիթարյանը: