▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հենրիխ Մխիթարյանը խոսել է իր թիմի առաջիկա ծրագրերի մասին

Դորտմունդի Բորուսիայի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է իր թիմի առաջիկա ծրագրերի մասին.

-Բունդեսլիգայում մեր հիմնական նպատակը կլինի նվաճել Չեմպիոնների լիգայի ուղեգիր: Բավարարու՞մ է մեզ երկրորդ տեղը Բավարիայից հետո: Իսկ այլ ակումբների մասին մենք չենք մտածում: Յուրաքանչյուր ֆուտբոլիստ ցանկանում է, որպեսզի իր թիմը լինի առաջինը, սակայն ես չեմ կարող ինչ-որ բան երաշխավորել: Մենք պարտավոր ենք նվաճել Չեմպիոնների լիգայի ուղեգիր, իսկ Գերմանիայի գավաթի խաղարկությունում հասնել մինչև եզրափակիչ: Ինչ վերաբերում է Չեմպիոնների լիգային, ապա մենք պարտավոր ենք նվազագույնը հասնել 1/8 եզրափակիչ,- Մխիթարյանի խոսքերը մեջբերում է Goal.com-ը:

Footballcity.am

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին