footballcity.am-ը, վկայակոչելով գերմանական Kicker-ին, գրում է, որ Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի Բորուսիայի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սկսել է մարզվել: Վերջինս նշում է, որ Մխիթարյանը սկսել է վազել, իսկ Հենրիխը վնասվածք էր ստացել հուլիսի 16-ին շվեյցարական Լյուցեռնի հետ ընկերական հանդիպման ընթացքում:
Ավելացնենք, որ Բունդեսլիգայի 2013-2014 թվականի մրցաշրջանը մեկնարկելու է օգոստոսի 10-ին և Հենրիխի մասնակցությունը կասկածի տակ է: