▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հենրիխ Մխիթարյանը մեկնեց Գերմանիա

Հենրիխ Մխիթարյանը մեկնեց Գերմանիա (Լուսանկարներ)

Armsport.am-ը գրում է, որ  Հայաստանի հավաքականի ռմբարկու Հենրիխ Մխիթարյանն այսօր Երեւանից ուղեւորվեց Գերմանիա, որտեղ պատրաստվում է պայմանագիր կնքել Դորտմունդի «Բորուսիայի» հետ: Armsport.am-ի թղթակիցը Հենրիխին նկատել է Երեւան-Վիեննա չվերթից առաջ:

Մխիթարյանը բավական բարձր տրամադրություն է ունեցել, շփվել է բազմաթիվ ֆուտբոլասերների հետ, ինքնագրեր բաժանել եւ լուսանկարվել: Armsport.am-ի հետ զրույցում Հենրիխը հաստատել է, որ մեկնում է Գերմանիա, սակայն մեկնաբանություններ ֆուտբոլիստը կտա ավելի ուշ:

Ըստ գերմանական մամուլի, Մխիթարյանի տրանսֆերի դիմաց «Բորուսիան» «Շախտյորին» վճարելու է 27մլն եվրո:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին