▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հենց սահմանը բացվեց, թուրքական էժան լոլիկն ու վարունգը կվերացնեն Հայաստանի գյուղացիական տնտեսություններին

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հուլիսը վերջանում է, Երևանում պոմիդորի կիլոգրամի գինը 600, վարունգինը՝ 500-550 դրամ է։ Դրանք վաճառվում են ցիտրուսային մրգերի գնով, փաստորեն լոլիկն ու վարունգը Հայաստանում ցիտրուսային մրգեր են դարձել; ՔՊ-ական իշխանությունը գյուղատնտեսական երկրում վերացրեց գյուղատնտեսության նախարարությունը։ Գյուղատնտեսության մեջ պետական ապահովագրություն չկա, հակակարկտային կայաններ չեն տեղադրվում, ոռոգման ջրի մեծ պակաս կա, գյուղատնտեսական արտոնյալ վարկերը վերացրին, այդ ամենի հետևանքով վարունգը, լոլիկը, մյուս գյուղմթերքները թանկ են։ Այսօր Նիկոլ Փաշինյանը նայում էր հայ-թուրքական սահմանի Մարգարայի կահավորված անցակետը։ Հենց սահմանը բացվեց, թուրքական էժան լոլիկն ու վարունգը կվերացնեն Հայաստանի գյուղացիական տնտեսություններին»։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին