▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հենց Ռուսաստա­նում պիտի հայերենին պետական լեզվի կարգավիճակ տրվի. «Առավոտ»

«Վերջերս Ռուսաստանի բարձրաստի­ճան պաշտոնյա Վոլոդինը մեզ տե­ղեկացրեց, որ եթե Հայաստանի պետական երկրորդ լեզուն ռուսերենը լի­ներ, ապա հայ վարորդներն էլ ղրղըզ, ուզբեկ ու ղազախ վարորդների պես Ռուսաստանում ավտոմեքենա վարելու ու ավ­տոմեքենա վարելով եկամուտ ստանալու հնարավորություն կունենային:

 

Այս փաստը Հայաստանում բուռն քն­նարկումների, ավելի ճիշտ՝ բուռն քննադատությունների տեղիք տվեց: Նույնիսկ մեր ամենահիվանդագին ու ամենածայրահեղական ռուսամետները նպատակահարմար ու տրամաբանական չհամարե­ցին, որ ռուսաց լեզուն Հայաստանում կա­րող է երկրորդ պետական լեզու հռչակվել: Ճիշտ է, Հայաստանում ռուսամետներն ու ռուսասերները քչություն չեն անում, բայց դա, պարզվում է, բավարար չէ, որպեսզի ռուսաց լեզուն Հայաստանում երկրորդ պե­տական լեզու հռչակվի: Ավելի տրամա­բանական կլիներ, եթե ռուսները Ուկրաի­նայի իշխանություններից պահանջեին ռուսաց լեզուն Ուկրաինայի երկրորդ պե­տական լեզու հռչակել, սակայն հասկա­նալի պատճառներով դա չեն անում, չնայած Ուկրաինայով ռուսները չափա­զանց լուրջ քանակություն են կազմում:

 

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա, եթե առողջ տրամաբանությամբ առաջնորդվենք, ավելի շուտ հենց Ռուսաստա­նում պիտի հայերենին պետական երկրորդ, երրորդ կամ չգիտեմորերորդ պե­տական լեզվի կարգավիճակ տրվի, որովհետև հայերը Ռուսաստանում նույնիսկ տոկոսային առումով ավելի շատ են, քան ռուսները՝ Հայաստանում: Եվ ընդհանրապես՝ ինձ հայտնի չէ աշխարհում որևէ երկիր, որտեղ ավելի քիչ ռուսներ ապրեն, քան Հայաստանում: Դա նույնպես հիմք է, որպեսզի Հայաստանի բարձրաստիճանները հակադրվեին Վյաչեսլավ Վոլոդինին»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Լուսանկարում՝ Վյաչեսլավ Վոլոդինը 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին