ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը հուսադրող գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում:
«Հեչ կմտածեք, որ այս պահին Մեղրիում եւ Կապանում +20 աստիճան է»,-գրել է նա:
Օրերս նա տեղեկացրել էր, որ առաջիկա օրերին հարավ-արեւմուտքից սպասում ենք արեւադարձային տաք օդային հոսանքների ներթափանցում։