▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«ՀԷՑ-ը միջազգային մակարդակով խայտառակ է անում մեզ». համացանցը քննարկում է

Մարզադաշտը սնվում է ՀՖՖ հաշվեկշռում գտնվող ենթակայանից․ ՀԷՑ-ի պարզաբանումը՝ ֆուտբոլային խաղի ժամանակ մարզադաշտի հոսանքազրկման հետ կապված․ Կարդացեք՝ այս հղումով

Ինչպես հայտնել ենք, մի քանի րոպեով հոսանքազրկվել էր Աբովյանի մարզադաշտը, որտեղ ընթանալիս է եղել միջազգային հանդիպում: Միջադեպը դարձել է համացանցի քննարկման թեման:

«Մենակ Հայաստանում ֆուտբոլի խաղի ժամանակ կարող են խաղադաշտի լույսերը տանել, ՀԷՑ-ը միջազգային մակարդակով խայտառակ է անում մեզ։
Ասենք հեչ ռոմանտիկ չի, ՀէՑ»,- գրել է օգտատերերից մեկը:

Այլ արձագանքներ` ստորև:

Ավելացնենք, որ Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում «Նոան» երեք անպատասխան գնդակ ուղարկեց «Ռուժոմբերոկի»դարպասը։

Պատասխան հանդիպումը՝ օգոստոսի 29-ին։

***

ՀԷՑ-ը պարզաբանում է տարածել. «Այսօր ժամը 21:30 -ին Աբովյան քաղաքի մարզադաշտում հայկական «Նոա» և սլովենական «Ռուժոմբերոկ» ֆուտբոլային ակումբների խաղի ժամանակ մարզադաշտը հոսանքազրկվել է: Մարզադաշտը սնվում է ՀՖՖ հաշվեկշռում գտնվող ենթակայանից, շահագործվում և սպասարկվում է իր անձնակազմի կողմից: Էլեկտրամատակարարման ընդհատումը պայմանավորված է այդ ենթակայանում տեղի ունեցած վթարով:

Չնայած այն հանգամանքին, որ հոսանքազրկումը դուրս է «ՀԷՑ» ՓԲԸ պատասխանատվության գոտուց՝ Ընկերության անձնակազմի աջակցությամբ մարզադաշտի էլեկտրամատակարարումը վերականգնվել է 21:46-ին»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին