Ամերիկյան կայքերից մեկում տեղադրվել է մի խնդրագիր, որը ռեփեր Ջեյ Զիին ու երգչուհի Բեյոնսեին կոչ է անում վերջապես սանրել նրանց դստեր՝ Բլու Այվիի մազերը։
Ըստ խնդրագրի հեղինակի` փոքրիկի մազերն ուղղակի աղետալի վիճակում են:
Տեղեկացնենք, որ խնդրագիրն արդեն ստորագրել է 3.601 մարդ։ Նրանցից մեկը կարծիք է հայտնել, որ ոչ մի երեխա, ում մայրը հազարավոր դոլարներ է վատնում մազերի խնամքի համար, չպետք է ոչխարի բրդին նմանվող մազեր ունենա։