▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայտնիները չվայելեցի՞ն «Տաշիրի» շռայլած բնակարանները

Շատերն են հիշում «Տաշիր 2011» մրցանակաբաշխությունը, որն առանձնացավ իր շռայլությամբ. հայ երգիչ, երգչուհիները ստացան բնակարաններ, ավտոմեքենաներ, տեսահոլովակ նկարահանելու հնարավորություն: Տաշիրի «համեստ» մրցանակների մասին երկար խոսվեց:

Թեմային կրկին անդրադարձել է  esyes.am-ն ու հիշեցևել, որ հասարակությունը բաժանվել էր երկու խմբի՝ առաջինը երգիչներին մաղթում էր վայելել բնակարանները, իսկ երկրորդը... երկրորդ խումբն անարդար էր համարում այդպիսի շռայլությունն այն պարագայում, երբ Հայաստաում օր օրի ավելանում է աղքատության ցուցանիշը: Ըստ նրանց՝ այդ բնակարանները պետք է հատկացվեին անտուններին:

Facebook-ում նույնիսկ խումբ ստեղծվեց, որում ցանցաբնակները հայտնիներին կոչ էին անում իրենց նվերները բարեգործական նպատակներով օգտագործել:   Ընդամենը մեկ օրվա ընթացքում կոչին 1700-ից ավելի մարդ միացավ: Ցանցաբնակներն ակտիվորեն մասնակցում էին խմբի քննարկումներին և իրենց կարծիքները գրում, որոնք հիմնականում պաշտպանում էին խմբի տեսակետը:

Նկատելով, որ  «Տաշիր 2011»-ից հետո հայտնիները նոր բնակարանամուտ չէին տոնում, esyes.am-ը   հետաքրքրվել է`  նրանք ստացե՞լ են այդ բնակարանները: Սակայն երգիչ երգչուհիների զգալի մասը չի ցանկացավ խոսել այդ թեմայով հրապարակման համար: Ոմանք նշել են , որ սիմվոլիկ գումար են ստացել, սակայն ոչ բնակարան: Ստացած գումարից դժգոհները չեն ցանկացել խոսել այդ թեմայով:

Նունե Եսայանն ասել է, որ ստացել է բնակարանը, սակայն չի ցանկացել մանրամասնել երբ և որտեղ: Ռազմիկ Ամյանի և Մարտին Մկրտչյանի պրոդյուսեր Արմին Մովսիսյանը նշել է, որ Ռազմիկն իր ստացած մեքենայի գումարն է վերցրել, իսկ Մարտինը գերադասել է վերցնել Ռուսաստանում տեսահոլովակ նկարահանելու գումարն ու Հայաստանում տեսահոլովակ նկարահանել: Պրոդյուսերի փոխանցմամբ՝ ստացած գումարը «երևացող» էր:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին