Տեսանյութն՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում
Լրագրող, հաղորդավար Գոհար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Աբովյան քաղաքում հայտնի օլիգարխին պատկանող ուղևորափոխադրում իրականացնող ընկերության աշխատակիցները ծեծել են քաղաքացուն, կրակոցներ արձակել:
Հայտնի անձնավորության թիկնազորը մոտեցել է քաղաքացու ավտոմեքենային, բացել են դիմացի դռները, անջատել շարժիչը ու փողոցում գտնվող տասնյակ մարդկանց աչքի առջև հայհոյելով ծեծել են քաղաքացուն ոտքերով ու ձեռքերով:
Ավելին՝ թիկնազորի անդամներից մեկն իր մոտ գտնվող «Baricat $17» տեսակի ատրճանակից մեկ կրակոց է արձակել Վ.Մ.-ի ուղղությամբ, սակայն վրիպել է:
Արդեն ձերբակալված են, հուսանք՝ կպատժվեն օրենքի խստությամբ:
Հ.Գ. Ասեմ ավելին՝ ամիսներ առաջ ինձ դիմել էին քաղաքացիներ` ահազանգով, որ նույն հայտնի օլիգարխի թիկնազորը Աբովյան քաղաք գնացող կանգառներում ստիպում է մարդկանց օգտվել միայն իրենց մեքենաներից: Չեն թողնում օգտվել տաքսիներից, և ուրիշ մեքենանարից (սովորաբար այնտեղ լինում են տաքսիներ, մարդիկ 4 հոգով միանում են ու հարմարավետ գնում): Ենթադրում եմ՝ սա նույն պատմության կուլմինացիան է, երբ որոշել են պատժել:
Ցավոք, ահազանգը համընկավ Արցախից բռնի տեղահանման ծանր օրերի հետ, և հետամուտ չեղա»: