Հայտնի մոդել Նաոմի Քեմփբելը ծիծաղել է Քիմ Քարդաշյանի «VOGUE»-ի շապիկին հայտնվելու կապակցությամբ: Նաոմին հեռուստաշոուիններից մեկի ժամանակ նախ հրաժարվել է մեկնաբանություն տալուց, ապա ծիծաղելով հավելել, որ ինքը պրոֆեսիոնալ մոդել լինելով կարծում է, որ «VOGUE»-ի շապիկին հայտնվելը նոր աստիճան է, որին պետք է արժանանաս:
Դրան հաջորդել է հաղորդավարների հետևյալ հարցը. «Քիմն ու Քանիեն արժանի չէի՞ն հայտնվել «VOGUE»-ի շապիկին»,-ինչին ի պատասխան Նաոմին ասել է. «Դրանք Ձեր խոսքերն են, ոչ թե իմ: Այդ եղել է Աննա Վինտուրի որոշումը, այնպես որ՝ հարկավոր է նրան հարցնել»:
Հիշեցնենք,որ Քիմ Քարդաշյանը և Քանյե Ուեսթն իրենց դստեր հետ օրերս հայտնվել են «VOGUE» հեղինակավոր ամսագրի շապիկին, ինչպես նաև մասնակցել ամսագրի նոր ֆոտոսեսիային: Ըստ ասեկոսեների` այդպիսով իրականացել է հայազգի աստղի վաղեմի երազանքը: