Համացանցում հայտնվել են հայտնի «Համեր»-ի մասնակցությամբ համակարգչային խաղերից կադրեր։
Տեսանյութը՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում։
Հիշեցնենք, որ ուրբաթ՝ կեսգիշերին մոտ, շուրջ 40 րոպե պարեկային ծառայողներին չէր հաջողվում կանգնեցնել մայրաքաղաքի կենտրոնում իսկական խառնաշփոթ առաջացրած անորսալի «Համեր»-ը․ սոցիալական ցանցերում տարածվում էին տեսանյութեր, որոնցում երևում է, թե ինչպես է «Համեր»-ի վարորդը այն վարում Հանրապետության հրապարակի շենքերի, այդ թվում՝ կառավարության շենքի առջևի մայթերով, հարվածում ու վնասում այլ մեքենաներ, անգամ վրաերթի ենթարկում պարեկներից մեկին։
ՔՊ-ի հաղորդագրության համաձայն՝ «Համեր»-ի օրինախախտ վարորդը վնասել է քաղաքացիական 8 և պարեկային ծառայության 3 մեքենա։ Քննչական կոմիտեն միջնորդություն է ներկայացրել դատարան վարորդի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։ Այս դեպքով ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում նշանակվել է ծառայողական քննություն։