▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայտնի երգչուհին խոստովանել է, որ ցանկանում է մահանալ

 

 

 

 

 

 

 


27-ամյա երգչուհի
Լանա Դել Ռեյը վերջերս տված հարցազրույցներից մեկում խոստովանել է, որ կնախընտրեր արդեն մահացած լիներ, ինչպես դա պատահել է այն արտիստների հետ, որոնց աշխատանքով ներկայումս ոգեշնչվում է երգչուհին և ովքեր 27 տարեկան հասակում ունեցել են ողբերգական ճակատագիր:

Այն հարցին, թե արդյո՞ք մահն իր համար համարվում է գլամուրային ինչ-որ մի երևույթ, երգչուհին պատասխանել է.
«Անգամ չգիտեմ: Չնայած կարծում եմ, որ ավելի լավ է ես արդեն մահացած լինեի: Ճշմարտությունն այն է, որ ես այժմ չեմ ցանկանում զբաղվել այն ամենով, ինչով զբաղվում եմ, այսինքն` երգել: Իհարկե, ես կվախենայի, եթե կանխազգայի, որ իմ վերջը մոտ է, բայց… »:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին