Ավարտվել է «Օսկար 2024» մրցանակաբաշխությունը: Անակնկալներ չեն եղել. «Օփենհեյմեր»-ը վերցրել է գրեթե բոլոր գլխավոր մրցանակները: Լավագույն ֆիլմ «Ամերիկյան ընթերցվածք» «Անկման անատոմիա» «Անցյալ կյանքեր» «Աղքատ թշվառները» «Հետաքրքրությունների զոնա» Լավագույն կանացի դեր Անեթ Բենինգ («Դայանա Նայեդ») Լավագույն ռեժիսոր Ժյուսթին Թրիե («Անկման անատոմի») Յորղոս Լանտիմոս («Աղքատ թշվառները») Տղամարդու լավագույն դեր Բրեդլի Քուփեր («Մաեստրո») |
Թարմացված․ «Օսկար 2024» մրցանակաբաշխության ժամանակ «20 օր Մարիուպոլում» ֆիլմը հաղթել է «Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգում: Ուկրաինական վավերագրական ժապավենը նկարահանվել է ուկրաինացի լրագրող և ռազմական թղթակից Մստիսլավ Չեռնովի կողմից՝ Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժման առաջին երեք շաբաթվա ընթացքում: Նկարահանող խումբը փաստագրել է քաղաքում տեղի ունեցած հարձակումները, ավերածություններն ու խաղաղ բնակիչների տառապանքները: Մրցանակաբաշխության ժամանակ Մստիսլավ Չեռնովն ասել է. «Կցանկանայի՝ երբեք չստեղծել այս ֆիլմը: Կցանկանայի՝ Ռուսաստանը երբեք չհարձակվեր Ուկրաինայի վրա և չգրավեր նրա տարածքները»: Ուկրաինացի ռեժիսորը հույս է հայտնել, որ ճշմարտությունը կհաղթի։ «Փառք Ուկրաինային»,- իր ելույթում նշել է ռեժիսորը: |
Հայտնի են «Օսկար 2024»-ի հաղթողները
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet