▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայտնի է Մադրիդի «Ռեալի» նոր մարզչի անունը

 

Մադրիդի «Ռեալին» իր պաշտոնական կայքի միջոցով հայտնել է, որ թիմի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Ռաֆայել Բենիտեսը: 55-ամյա մասնագետի հետ կնքած համաձայնագիրը կգործի մինչև 2018 թվականի ամառը:
Իսպանացին պաշտոնապես կներկայացվի Երևանի ժամանակով 15:00-ին:
Ավելի նշվում էր, որ Մադրիդում Բենիտեսը տարեկան կստանա 4 միլիոն եվրո: Իսպանացին 1989-1994 թվականներին աշխատել է «արքայական ակումբում» գլխավորելով պատանեկան թիմը, ապա եղել է առաջին թիմի գլխավոր մարզչի օգնականը:
Հիշեցնենք, որ վերջին երկու տարներին Բենիտեսը գլխավորում էր իտալական «Նապոլին»: «Ռեալում» նա կփոխարինի Կարլո Անչելոտիին: 
Ռաֆայել Բենիտեսը երեք տարվա պայմանագիր է կնքել Մադրիդի «Ռեալի» հետ, հաղորդում է AS-ը: Նրա տարեկան աշխատավարձը կկազմի  4 միլիոն եվրո:
«Ռեալի» գլխավոր մարզիչի պաշտոնում շնորհանդեսը տեղի կունենա հունիսի 3-ին:
Հիշեցնենք, որ պաշտոնից հեռացված նախկին մարզիչ Կարլո Անչելոտին ստանում էր տարեկան 7.5 միլիոն եվրո:
Բենիտեսը մարզչական կարիերան սկսել է «Ռեալի» երիտասարդական թիմում՝ 1989-ին: Արքայական ակումբի համակարգում աշխատել է մինչև 1995 թվականը, որից հետո գլխավորել է «Վալյադոլիդը», «Օսասունան», «Էստրեմադուրան», «Տեներիֆեն», «Վալենսիան», «Լիվերպուլը», Միլանի «Ինտերը», «Չելսին»:
Բենիտեսը «Վալենսիայի» հետ դարձել է Իսպանիայի կրկնակի չեմպիոն, ՈւԵՖԱ-ի գավաթակիր, «Լիվերպուլի» հետ՝ Անգլիայի չեմպիոն, գավաթակիր, սուպերգավաթակիր, Չեմպիոնների լիգայի գավաթակիր, Եվրոպայի սուպերգավաթակիր, «Ինտերի» հետ՝ Իտալիայի սուպերգավաթակիր, աշխարհի ակումբային չեմպիոն, «Չելսիի» հետ՝ Եվրոպայի լիգայի հաղթող: 
55-ամյա մարզիչը 2013-ից գլխավորում էր «Նապոլին», որի հետ դարձել է Իտալիայի գավաթակիր և սուպերգավաթակիր:

Մադրիդի «Ռեալին» նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Ռաֆայել Բենիտեսը: Նա երեք տարվա պայմանագիր է կնքել ակումբի հետ, հաղորդում է AS-ը:

Նրա տարեկան աշխատավարձը կկազմի  4 միլիոն եվրո: Հիշեցնենք, որ պաշտոնից հեռացած նախկին մարզիչ Կարլո Անչելոտին ստանում էր տարեկան 7.5 միլիոն եվրո:

Բենիտեսը մարզչական կարիերան սկսել է «Ռեալի» երիտասարդական թիմում՝ 1989-1994 թվականներին աշխատել է «արքայական ակումբում» գլխավորելով պատանեկան թիմը, ապա եղել է առաջին թիմի գլխավոր մարզչի օգնականը: Դրանից հետո գլխավորել է «Վալյադոլիդը», «Օսասունան», «Էստրեմադուրան», «Տեներիֆեն», «Վալենսիան», «Լիվերպուլը», Միլանի «Ինտերը», «Չելսին»:
Հիշեցնենք, որ վերջին երկու տարներին Բենիտեսը գլխավորում էր իտալական «Նապոլին»,որի հետ դարձել է Իտալիայի գավաթակիր և սուպերգավաթակիր:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին