▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայտնի է ըմբշամարտի երիտասարդների աշխարհի առաջնությանում Հայաստանի հավաքականի կազմը

Բրազիլիայի Սալվադոր դա Բայա քաղաքում օգոստոսի 10-17 կայանալիք ըմբշամարտի երիտասարդների աշխարհի առաջնությանը ազատ ոճի Հայաստանի հավաքականը, ինչպեսև հունահռոմեականները, կմասնակցի  6 ըմբիշով:  

Երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ավետիք Վարդանյանը հայտնել է, որ մեր ընտրանին վերջին հավաքը կանցկացնի Բրազիլիայում, որպեսզի տղաները հարմարվեն բնակլիմայական պայմաններին:

Ըմբշամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունում հանդես կգան Ռազմիկ Միսակյանը (50 կգ), Նարեկ Հովհաննիսյանը (55 կգ), Գագիկ Ակուլյանը (60 կգ), Գեւորգ Մխեյանը (66 կգ), Սուրեն Խաչատրյանը (74 կգ) եւ Սարգիս Հովսեփյանը (84 կգ):

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին