Արդեն տեղեկացրել ենք, որ Հոնդուրասի գեղեցկության մրցույթի հաղթող 19-ամյա Մարիա Խոսե Ալվարադոյի և իր քրոջ՝ 23-ամյա Սոֆիա Տրինիդադիյի մարմինները գտել են Ագուագուա գետի մոտակայքում:
Նշվում է, որ գեղեցկության մրցույթի թագուհին և նրա քույրն արդեն մի քանի օր է, ինչ անհետացել էին և որևէ մեկը չգիտեր նրանց գտնվելու վայրը:
Դեպքի առնչությամբ ընթանում էր նախաքննություն, որի միջոցով պարզ է դարձել, որ «Միսս աշխարհ» մրցույթի մասնակից Միսս Հոնդուրասին ու նրա քրոջը սպանել է քրոջ ընկերը:
Պլուտարքո Ռուիս անունով երիտասարդը խոստովանել է, որ ինքն է սպանել աղջիկներին, իսկ մինչ այդ իր զոհերին հրավիրել էր իր ծնունդը միասին նշելու: