Համաձայն համացանցային մոնիտորինգի տվյալների, Ձեզ ենք ներկայացնում հայկական մեդիա ոլորտի առավել ճանաչված բժշկական հաղորդումների լավագույն քառյակը: Asekose.am-ը փորձել է կատարել համացանցային մոնիտորինգ և տեսնել թե, որ բժշկական հաղորդումն է առավել դիտվել համացանցում:
Առաջին հորիզոնականը բացում է 21TV հեռուստաընկեության կողմից հեռարձակվող BioՌիթմ բժշկական հաղորդումը:
Երկրորդ հորիզոնականում է ArmNews հեռուստաընկերության կողմից հեռարձակվող Բուժակ հաղորդումը:
Երրորդ հորիզոնականում է Շանթ հեռուստաընկերության կողմից հեռարձակվող Մի վնասիր հաղորդումը:
Չորրորդ հորիզոնականում է ATV հեռուստաընկերության կողմից հեռարձակվող Առողջություն հաղորդումը:
Հետաքրքրական է այն փաստը, որ մարդիկ նախապատվությունը տալիս են, ոչ թե հեռուստաընկերության վարկանիշին և թանկարժեք տաղավարներին, այլ հաղորդմանը: Չէ որ որքան էլ զարմանալի է, սակայն տվյալ ցանկի գլխավորող` 21TV հեռուստաընկեության կողմից հեռարձակվող BioՌիթմ հաղորդումը շատ կարճ ժամանակահատված է ինչ եթերում է, սակայն արդեն իսկ հասցրել է սիրվել հաեռուստադիտողի կողմից և գրանցել համացանցային ամենաբարձր վարկանիշը: Կարծում ենք արդյունքը նաև պայմանավորված է, ինչպես հաղորդման ընթացքում քննարկվող արդի թեմաներով, այնպես էլ բարձր հեղինակություն ունեցող բժիշկների հյուրընկալությամբ: Նշենք, որ BioՌիթմ հաղորդումը եթեր է հեռարձակվում 21TV հեռուստաընկեությամբ`սույն թվականի ապրիլ ամսից, որի հաղորդավարն է Արման Խարազյանը:Տվյալները ներկայացված են սույն թվականի նոյեմբեր ամսվա 1-4 –ը ընկած ժամանակահատվածի համար: