Armsport.am-ը գրել է. Հայտնի է հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի հաջորդ մենամարտի անցկացման օրը` սեպտեմբերի 27:
Մենամարտը նախանշված է Գերմանիայում, մրցակիցը կլինի բրիտանացի Փոլ Սմիթը:
«Ինչպես իմ ամեն մենամարտից, առաջիկա մրցապայքարից նույնպես միայն հաղթանակ եմ ակնկալում: Լավ կպատրաստվեմ և ամեն ինչ կանեմ, որպեսզի պաշտպանեմ աշխարհի չեմպիոնի իմ տիտղոսը»,- ասել է Արթուր Աբրահամը:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում