▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայտնի դիրիժորը պատասխանում է նախկինում մոլի հականիկոլական եղած քանդակագործին

Դիրիժոր Վարդան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ըստ Վիգենի ՝ նիկոլը պետականություն է կառուցում, և դա ինքը տեսնում է պետությունը ոչնչացնելու միջոցով։

Երևի ճիշտ է Վիգենը, դե Հա Շուշին ու Արցախն էին խանգարում պետականություն ստեղծելու համար, այդ դեպքում ի՞նչ գործ ունեիր Շուշիում, հարգելի Վիգեն, ինչու՞ էիր քանդակագործների միջազգային սիմպոզիում կազմակերպում ամեն տարի, ինչու՞ ստեղծեցին այդ հրաշք պուրակը հոյակապ քանդակներով Շուշիում, եթե դա խանգարում էր պետականությանը, այդ դեպքում մինչև նիկոլն ի՞նչ ունեինք, եթե ոչ պետականություն, որն իր չափով և ուժով անհամեմատ մեծ և հզոր էր քան հիմա։

Ճիշտ ես Վիգեն, պետականություն կառուցելու համար պետք է նաև ուրանալ ցեղասպանությունը, ու դրա մեջ մեղադրել նույնիսկ ցեղասպանվողին, այդ դեպքում ինչու՞ ես ցեղասպանության մասին պատմող քանդակ ստեղծում, որտեղ մայրն իր թևերի տակ փորձում է կոտորածից փրկել իր բալիկներին, ինչու՞ ես այդ քանդակն աշխարհով մեկ ցուցադրում, փաստացի դու խանգարում ես նիկոլին պետականություն ստողծել. Ինչու՞ ես նույնքանդակի մոր թևերը Մասիսի նման կերտել, ինչու՞ Արագածի նման քառագագաթ չես արել, չէ՞ որ ըստ քո նիկոլի դա էլ է խանգարում պետականությանը, փաստորեն դրանով էլ ես խանգարում նիկոլին։

Իսկ համատարած ու համակարգային կոռուպցաիան ինչո՞վ է տարբերվում կացինով խաղալուց, թափանցող բյուջեն, ու տարեկան մեկ միլիարդ դոլար պետական պարտք ավելացնելը թալան չի՞, թե եթե կազինոյում չի կրվում ուրեմն ոչինչ։

Սրան էլ ավելացնեմ, որ նիկոլին աջակցելը վաղուց բարոյական հարթության մեջ է, դա ամենեւին կապ չունի քաղաքական ճաշակի հետ»։

Ավելի վաղ՝ քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանն էր գրել․ 

«Առանց ենթատեքստերի` անկեղծ եմ հարցնում. այս մարդը` քանդակագործ Վիգեն Ավետիսը, մոլի բևեռական չէ՞ր: Մոլի ազգայնական ու հականիկոլական չէ՞ր: Ի՞նչ է պատահել: Նորմա՞լ է ամեն բան: Ինչպե՞ս է սա հնարավոր: Բացատրեք խնդրեմ:Ապշած եմ և անկեղծորեն պատասխան եմ փնտրում»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին