Հայտնի ռուս դերասանուհի Սվետլանա Խոդչենկովան օրերս ամուսնության օրիգինալ առաջարկություն է ստացել իր սիրելիից՝ գործարար Գեորգի Պետրիշինից: Այդ ամենի ականատեսը եղել է Մոսկվայի թատրոններից մեկի հանդիսատեսը, ով ներկա է եղել դերասանուհու մասնակցությամբ ներկայացումներից մեկին: Հենց ներկայացման ավարտից հետո դերասանուհու սիրելին բեմ է բարձրացել և բոլորի աչքի առջև ամուսնության առաջարկ արել նրան, ինչին ի պատասխան՝ Սվետլանան տվել է իր դրական պատասխանը: