Ամերիկյան 51-ամյա հայտնի դերասան Մայքլ Ջեյսը մեղադրվում է սեփական կնոջըսպանելու մեջ:
40-ամյա Էյրփիլին, ում հետ դերասանը ամուսնացած է եղել շուրջ 9 տարի,մահացած են գտել Լոս Անջելեսի իր տանը: Ոստիկանները Ջեյսին հարցաքննության համար կալանքի տակ են վերցրել, ինչի ժամանակ նա խոստովանել է իր մեղքը և պատմել, որ կրակոցների պահին տանը ոչ միայն ինքն ու կինն են եղել, այլ նաև իրենց մանկահասակ երեխաները:
«Հավանաբար, ամեն ինչ սկսվել է սովորական ընտանեկան վեճից»,- ասել է Լոս Անջելեսի ոստիկանության մամուլի քարտուղարը:
Տեղեկացնենք, որ դերասանը հանրությանը առավել ահյտնի է է «Ֆորեսթ Գամփ», «Բուգիի ոճով գիշերները» ֆիլմերից, ինչպես նաև «Վահան», «C.S.I. Հանցանքիվայր», «Շտապ Օգնություն» սերիալներից: