▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայտնի աստղերի խայտառակ դիմահարդարումները

Աստղերը նույնպես մարդիկ են, և նրանք էլ են երբեմն դիմահարդարման հետ կապված խնդիրներ ունենում:

Սակայն դրանք հաճախ ոչ թե խնդիրներ, այլ արհավիրքներ են:

Քորթնի Լավ

Кортни Лав

Չափից շատ գունատ երանգի հիմնային քսուք, այդ ֆոնին շատ են արտահայտիչ այտերը և վառ շրթներկը… Արդյունքում դեմքը դիմակի է նմանվել:

Նիկոլ Քիդման, Ումա Թուրման

Николь Кидман, Ума Турман

Վատ համբավ է ձեռք բերել High Definition սերիայի Make Up For Ever դիմափոշին: Այն թափանցիկ է և ծառայում է դիմահարդարման ամրապնդման համար, ներառում է լույսն անդրադարձնող մասնիկներ: Դիմահարդարները հաճախ են օգտվում դրանից աչքերի տակ մուգ շրջանները փակելու համար: Բնական լույսի տակ դիմափոշին գրեթե աննկատ է, սակայն  երեկոյան վառ լույսերի ներքո այն արտահայտում է իր լույս անդրադարձնող հատկություններն ամբողջ ուժով: ….Եվ իր տիրուհու համար նոր կերպար է ստեղծում. «Ես դեմքով ընկել եմ ալյուրի պարկի մեջ»:

Մայլի Սայրուս

Майли Сайрус

Ահա մի օրինակ, թե ինչու փոքրիկ աղջիկներին չի կարելի օգտագործել մայրիկի կոսմետիկան:

Լինդսի Լոհան

Линдси Лохан

Թե ինչքան են լուսանկարիչները ֆիքսել, որ Լինդսին արևայրուքի չափը չգիտի…. Շրթներկի բաց վարդագույն երանգ, մուգ կեղծ արևայրուք և անխնամ մազեր: Արդյունքում՝ դերասանուհին իր իրական տարիքից քսան տարով մեծ է երևում:

 Լեյտոն Միսթեր

Лейтон Мистер

Կնոջ աչքերի տակ կապտուկները հազիվ թե զարդարեն նրան: Անհասկանալի է, թե ինչու է Լեյտոնի դիմահարդարը նրա smokey eyes դիմահարդարումը ձգել աչքերից ներքև: Ավելացրած այդ մանուշակագույն երանգը…

Թեյլոր Մոմսեն

Тейлор Момсен

Դերասանուհի և երգչուհի Թեյլոր Մոմսենը հայտնի է թանձր դիմահարդարման նկատմամբ իր հակումով: Պանդայի է նման: Հնարավոր է, որ այս կերպարը հարմար է բեմի համար, սակայն Մոմսենն այս դիմահարդարումն առօրյայում էլ է օգտագործում:

Կլաուդիա Շիֆեր

Клаудиа Шиффер

Մեկ այլ պանդա: Այս դիմահարդարումով նա հայտնվել է Լոնդոնյան բարձր նորաձևության շաբաթին:

 Քիմ Քարդաշյան

Ким Кардашьян

Քիմին չի կարելի մեղադրել անփութության մեջ: Սովորաբար նա անթերի տեսք ունի: Սակայն այս անգամ նրան դավաճանել է չափի զգացումը: Մի փոքր ավելի քիչ դիմահարդարում, և ամեն ինչ ավելի լավ կլիներ:

Աննա Լինն ՄակԿորդ

АннаЛинн МакКорд

Շատ պայծառ է աչքերի տակ արված դիմահարդարումը: Իսկ շրթներկը դերասանուհու մաշկից մեկ երանգ բաց է:

Քեթրին Զետա-Ջոնս

Кэтрин Зета-Джонс

Հնարավոր է, որ այս վառ դիմահարդարումը երեկոյան լույսերի համար է արված: Սակայն աչքերի մուգ սև մատիտը և վառ վարդագույն ստվերաներկը վախեցնում են, իսկ ահա մաշկը հարկավոր էր նախօրոք մշակել:

Քեթի Փերրի

Кэти Перри

Աչքերի մոտ կանաչ, իսկ ականջների մոտ կարմիր: Դրան ավելացրած նեոնային վարդագույն այտերը: Քեթին, ինչպես միշտ, յուրահատուկ է: Սակայն արդյոք նրան զարդարում է այս դիմահարդարումը: Դժվար թե:

Աղբյուրը՝ Blog.1in.am

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին