▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայտնաբերվել են հայկական կինեմատոգրաֆի առաջին կինոկադրերը

kinoashkharh.am-ը գրում է, որ երկար տարիներ հայ կինոգետների  և  կինոգործիչների միջև  շարունակվում է  վեճը , թե  երբ  և  ինչպես  է  կինոն  եկել  Հայաստան: Համարվում է որ առաջին կինոկադրերը նկարահանվել են Հայաստանի տարածքում 1920 թ.  «Կարմիր բանակի մուտքը Հայաստան» ֆիլմի համար:

Կինոռեժիսոր, վավերագրող Սամվել Մաթոսյանն, աշխատելով «Բրյուսով» ֆիլմի վրա, որը նվիրված է արծաթե դարի 140- ամյա պոետին, թարգմանչին, որը ռուս ընթերցողի համար բացահայտել է հայկական պոեզիան,  տարված էր Մոսկվայում 1900-1924 թթ. Վալերի Բրյուսովի կինոխրոնիկալ կադրերի որոնմամբ:

Նայելով արխիվում իր կողմից ընտրված 1911 թ. նյութը, Սամվել Մաթևոսյանը տեսել է, թե ինչպես  մոնտաժի սեղանի սև ու սպիտակ էկրանին հայտնվել է «Պատե»   ընկերության ծանոթ խորհրդանիշը, իսկ հետո վերնագիրը` «Էջմիածին. Ամենայն հայոց կաթողիկոս Մաթևոս Պ-ի թաղման արարողությունը»:

«Դեռ ուսանողական տարիներին տեղյակ էի XX դարի սկզբին օպերատոր Դիգմելևի նկարահանումների մասին ֆրանսիական «Պատե»  ընկերության համար: Ինձ հաջողվեց մերձմոսկովյան Կրասնագորսկ քաղաքի արխիվում գտնել պատմական կադրեր, որոնց մասին շուրջ 90 տարի վիճում էին: Դրանք փաստորեն  առաջին պատմական կինոնկարահանումներն են Հայաստանի տարածքում: Կադրեր, որոնք համարվում էին կորած, գտնվեցին իմ կողմից 2013 թ.: Կարծում եմ` դրանք վերականգնում են ժամանակի կտրված կապը, ինչպես նաև մոտեցնում են հայկական կինոն կինեմատոգրաֆի ծագման տարեթվին»,-նշել է Սամվել Մաթոսյանը:


Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Երկար տարիներ հայ կինոգետների  և  կինոգործիչների միջև  շարունակվում է  վեճը , թե  երբ  և  ինչպես  է  կինոն  եկել  Հայաստան :

Համարվում է որ առաջին կինոկադրերը նկարահանվել են Հայաստանի տարածքում 1920 թ.  «Կարմիր բանակի մուտքը Հայաստան» ֆիլմի համար:

Աշխատելով «Բրյուսով» ֆիլմի վրա, որը նվիրված է արծաթե դարի 140- ամյա պոետին, թարգմանչին, որը ռուս ընթերցողի համար բացահայտել է հայկական պոեզիան, ես տարված էի Մոսկվայում 1900-1924 թթ. Վալերի Բրյուսովի կինոխրոնիկալ կադրերի որոնմամբ:

Նայելով արխիվում իմ կողմից ընտրված 1911 թ. նյութը, տեսա թե ինչպես  մոնտաժի սեղանի սև ու սպիտակ էկրանին հայտնվեց «Պատե»   ընկերության ծանոթ խորհրդանիշը, իսկ հետո վերնագիրը` «Էջմիածին. Ամենայն հայոց կաթողիկոսՄաթևոս Պ-ի թաղման արարողությունը»: Դեռ ուսանողական տարիներին տեղյակ էի XX դարի սկզբին օպերատոր Դիգմելևի նկարահանումների մասին ֆրանսիական «Պատե»  ընկերության համար: Ինձ հաջողվեց մերձմոսկովյան Կրասնագորսկ քաղաքի արխիվում գտնել պատմական կադրեր, որոնց մասին շուրջ 90 տարի վիճում էին:

Դրանք փաստորեն  առաջին պատմական կինոնկարահանումներն են Հայաստանի տարածքում: Կադրեր, որոնք համարվում էին կորած, գտնվեցին իմ կողմից 2013 թ.: Կարծում եմ` դրանք վերականգնում են ժամանակի կտրված կապը, ինչպես նաև մոտեցնում են հայկական կինոն կինեմատոգրաֆի ծագման տարեթվին:

Այս եզակի կադրերն ընդգրկված են իմ նոր «Արարում» վավերագրական ֆիլմում:  Իսկ առաջին անգամ ցուցադրվեցին 2014 թ. «Հայակ» ազգային կինոմրցանակաբաշխությունում:

- See more at: http://kinoashkharh.am/2014/05/6990#sthash.gmzLJnHY.dpuf

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին