shamshyan.com-ի տեղեկություններով, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 5-րդ բաժանմունքի աշխատակիցները օպերատիվ տվյալներն իրացնելիս այսօր, սեպտեմբերի 10-ին ոստիկանության Մաշտոցի բաժին են հրավիրել Երևանի Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչ 39-ամյա Լիդա Բ.-ին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինը խոստովանել է, որ իր հարևան ոմն Արման, իր անչափահաս դստեր 4-ամյա Լ. Բ.-ի նկատմամբ կատարել է անառակաբարո գործողություններ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, ոստիկանությունը պարզել է, որ այդ ստահակը 37-ամյա Արման Գագիկի Մուրադյանն է, ով բերման է ենթարկվել ոստիկանության Մաշտոցի բաժին:
Մանրամասներն սկզբնաղբյուր կայքում