galatv.am-ի փոխանցմամբ` Շիրակի մարզի Նահապետավան համայնքում հայտնաբերված հոշոտված տղամարդու ինքնությունն առայժմ պարզված չէ: Համայնքի ղեկավար Գոռ Պետրոսյանը ասել է, որ տղամարդը Նահապետավան համայնքի բնակիչ չէ և դիակը գտած հովիվները նրան չեն ճանաչում:
«Տղամարդը տարիքով է, ենթադրում ենք, որ էլի հովիվ է եղել, դա ինչքան հասկացանք նոր դեպք չէ, այսինքն վաղուցվա կորած է եղել, հավանաբար աշնանը: Կամ սովից է մահացել, կամ ցրտից , հետո էլ գայլերը հոշոտել են, կամ էլ կորել է մարդը «յայլաներում», բայց սովորաբար այդտեղ հովիվներն են լինում՝ հոտ ու նախիր են տանում: Չգիտենք առայժմ միայն ենթադրություններ են, ոստիկանները զբաղվում են գործով»:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում