Ավստրալիայի ազգային համալսարանի աստղագետները նոր երկնային օբյեկտ են հայտնաբերել, որը, նրանց կարծիքով, ամենահին` 13.6 մլրդ տարեկան աստղ է: Երկրից հեռավորությունը կազմում է 6 լուսային տարի։
Ինչպես ABC-ին տված զրույցում նշել է աստղագետների խմբի ղեկավար Ստեֆան Քելերը, առաջին սերնդի աստղերը, որոնք առաջացել են Մեծ պայթյունից հետո, ունեցել են հսկայական չափեր, սակայն իրենց գոյությունը շատ կարճ ժամանակահատված են պահպանել։
«Մեզ հաջողվեց գտնել 2-րդ սերնդի աստղի: Անբացատրելի զարմանք պատեց մեզ, երբ բացահայտեցինք սա, քանի որ հազվադեպ է նման բան պատահում: Կարծում եմ, որ այս աստղից էլ ծեր աստղ գտնելն ուղղակի անհնար է»,-ասել է Քելերը:
Նոր աստղը դեռևս անուն չունի և գրանցված է այս`SMSSJ031300.36-670839.3. համարի ներքո: