▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայրեր եւ որդիներ. երբ կրիմինալն ամենուր է...hraparak.am

hraparak.am-ը ներկայացրել է նոր շարք` Հայրեր եւ որդիներ. երբ կրիմինալն ամենուր է...

9 մարտի 2014թ.

Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի «ՎԵՎ» սուպերմարկետի մոտ վիճաբանություն է եղել, որին միջամտել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Քոչարյանը: Վերջինս իր մոտ եղած ատրճանակի բռնակով հարվածել է վիճաբանողներից մեկի գլխին, պատճառել մարմնական վնասվածք, այնուհետ կրակել գետնին:

7 օգոստոսի 2014թ.

«Գազպրոմ Արմենիա»-ի Հրազդանի մարզային մասնաճյուղում վիճաբանություն է եղել մասնաճյուղի ղեկավար Գագիկ Փիլիպոսյանի եւ Դավիթ Քոչարյանի միջեւ: Պատգամավորը մի քանի մեքենաներով «գրոհել» է Փիլիպոսյանի ղեկավարած գրասենյակը: «Հրազդանում խոսակցություններ են շրջանառվում, որ Դավիթ Քոչարյանը ցանկանում է իր եղբորը տեղավորել «Գազպրոմի» մարզային գրասենյակի ղեկավարի պաշտոնում, ինչը եւ վիճաբանության պատճառն է եղել:

19 մայիսի 2014թ.

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանի տղան ծեծի է ենթարկվել: Թե կոնկրետ որն է եղել միջադեպի բուն պատճառը, հայտնի չէ, բայց վեճը թեժացել է «դուք չգիտեք ես ով եմ, ում տղեն եմ» արտահայտության պատճառով: Պատգամավորը չի հերքել տեղեկությունը: «Ինչ վերաբերում է իրենց երիտասարդական էներգիայի տարբեր դրսեւորումներին, ձեւերին, չեմ կարծում, որ դա գլոբալ հարց է: Ամեն ինչ էլ կարա լինի իր հասակակիցների հետ շփումների ժամանակ: Ես ի՞նչ կապ ունեմ, ինչի՞ պետք է խցկվեմ էնտեղ»,- ասել է նա՝ հավելելով, որ փողոցում տեղի ունեցածին ինքը չի խառնվում, «թողնում է տղայի որոշելուն»:

17 հունիսի 2014թ.

ՀՀ նախագահի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի որդին` Նարեկ Սարգսյանը, երեք թիկնապահների հետ ծեծի է ենթարկել 22-ամյա քաղաքացի Սարգիս Բրուտյանին: Դեպքը տեղի է ունեցել հունիսի 9-ի լույս 10-ի գիշերը՝ Շրջանայինում գտնվող «XXX» բարում: Ականատեսների վկայությամբ` Բրուտյանը ներս է վազել բար, նրան հետեւել են Նարեկն ու իր թիկնապահները, հետո ծեծի ենթարկել Սարգսին: Դրանից հետո երիտասարդին տեղափոխել են «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն: Տուժածի հարազատի հաղորդմամբ` նա վայր է ընկել իրենց շենքի աստիճաններից:

շարունակելի

Հեղինակ` Սեւակ ՀԱԿՈԲՅԱՆ 

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին