▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայրենակիցներ, վերադարձեք Հայաստան քանի դեռ ձեր գույքի տերն եք

Հայաստան ներգաղթի մասին ևս մեկ անգամ կխոսեմ: Էլի եմ հորդորել մեր սփյուռքում ապրող հայրենակիցներին, որ աշխարհը դանդաղ, բայց կայուն քայլերով գնում է դեպի աշխարհամարտ, իսկ իրենք դառնալու են օտար պատերազմների զոհ: Էլի եմ կոչ արել գալ հայրենիք և դիմակայել, տառապել, հաղթել հայրենիքում, ոչ թե՝օտարի հետ, օտարի համար:

Եկեք Հայաստան քանի դեռ ձեր գույքի տերն եք և ապահով, որ կարողանաք հայրենիքում հաստատվել և ոտքի կանգնել: Օրինակ վերցրեք սիրիահայերից, նրանք, որ ժամանակին եկան արդեն իրենց տեղը գտել են, իսկ ով սպասեց, որ տունն ու բիզնեսը կորցնի նոր գա արտասահման մեկնելու մասին են մտածում: Եկեք հայրենիք, եկեք միասին հաղթահարենք դժվարությունները, միասին մեր հայրենիքը դարձնենք հզոր, ոչ թե օտարին շենացնենք ու մի պայծառ օր կորցրած ամեն ինչ նոր հիշենք հայրենիքը:

Տիգրան Մկրտչյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին