▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հայք» խմբից հայտնի Սյուզին ամուսնացել է եւ երեխա ունեցել. ո՞վ է նրա ամուսինը

«Քամի փչի»-ից հայտնի Սյուզի Շահբազյանի հաջողությունը կարճատեւ էր: Նա երգելու փոխարեն նախընտրել էր աշխատանքը հեռուստաընկերություններից մեկում: Թեպետ «Հայքից» դուրս գալուց հետո Սյուզին, այնուամենայնիվ,  իր մասսայականությունը պահելու մի քանի փորձեր արել էր: Ի վերջո, նախընտրել էր ստվերում մնալ:

Դիտեք նաև՝

Starnews.am-ն է գրում ու մանրամասնում․ «Սյուզին պասիվ էր նաեւ սոցիալական ցանցերում: Երբեմն, առհասարակ, հեռացնում էր իր էջերը: Վերջերս նա ինստագրամյան իր էջում հրապարակում էր արել, որում մեր աչքից չէր վրիպել մանկասայլակը: Ըստ մեր տեղեկությունների՝ նա ամուսնացել է, ապա մեկնել է ԱՄՆ:

Սյուզին նաեւ մայրացել է: Ըստ մեր աղբյուրների՝  նրա ամուսինը Հայկ Հովհաննիսյանն է: Վերջինս լսարանին հայտնի է «Apricota» նախագծից, որը զբաղվում էր պրոդյուսինգով: Ուշագրավն այն է, որ Սյուզին եւ Հայկը մտերիմ ընկերներ էին տարիներ շարունակ, սակայն սիրավեպը սկսել է միայն վերջերս: Ներկայումս փակ են պահում իրենց անձնական կյանքը»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին