Beautypageantsnews.com-ը գրում է, որ թոփ մոդել Յոհանա Ռիվա Կարապետյանը հաղթել է «Միսս Ուրուգվայ» մրցույթում ու իր երկիրը կներկայացնի Բրազիլիայում անցկացվելիք՝ «Միսս-Տիեզերք 2014» մրցույթին:
174 սմ հասակ ունեցող գեղեցկուհին Ուրուգվայը ներկայացրել էր նաև Մալայզիայում տեղի ունեցած «Միսս Տուրիզմ 2008» միջազգային մրցույթում` տեղ զբաղեցնելով առաջին 15 գեղեցկուհիների շարքում: