Հայուհի Լիլիթը 318.000 եվրո է շահել իսպանական Պասապալաբրա հեռուստախաղում:
Անգլերենին ու իսպաներենին վարժ տիրապետող հայուհին հեշտությամբ է հաղթահարել բառային հանելուկների ինտելեկտալ խաղի բոլոր փուլերն ու բոլորին զարմացրել իր մտքի ճկունությամբ և արագ պատասխաններով: Լիլիթը միայն վերջին երկու հարցերի պատասխաններում է հապաղել, սակայն խիզախել է ու հաղթել` տիրանալով 318.000 եվրոյի: