Հեռուստահաղորդավարուհի Թինա Կանդելակին ֆեյսբուքյան իր էջում Հայոց ցեղասպանության վերաբերյալ հետևյալ գրառումն է կատարել.
«Այսօր լրանում է թուրք ժողովրդի կողմից հայերի դեմ իրականացված ցեղասպանության 99-րդ տարելիցը: Այս օրը նշանակվել է ի հիշատակ 1915թ-ին Օսմանյան կայսրությունում զոհված հայերի:
Իմ մայրը հայուհի է, այդ իսկ պատճառով այս ողբերգությունը վերաբերվում է նաև ինձ և իմ ընտանիքին: Ամեն տարի այս օրը ես սգում եմ հայ ժողովրդի հետ և ցավում եմ այդ ողբերգության համար, որը խլել է միլիոնավոր անմեղ մարդկանց կյանքեր:
Եղեռնի զոհերի լուսափայլ հիշատակ»: