a1plus.am-ը գրում է. Շաքարային դիաբետ ունեցող հիվանդները այսուհետ ունեն նոր դեղամիջոց՝ հայկական մեղրախոտը։
Արդեն 3 տարի է Լեռնային Ղարաբաղում աճեցվում և մշակվում է մեղրախոտ կոչվող բույսը: Բույսի հայրենիքը Պարագվայն է, բայց դեռ հին ժամանակներից տարածված է եղել և օգտագործվել է Աֆրիկա մայրցամաքում, ինչպես նաև Կենտրոնական Ամերիկայի մի շարք երկրներում և Ճապոնիայում։ Մեղրախոտը արդեն մի քանի տարի է վերաբնակեցվել է Արցախում և հարմարվել մեր հողին և կլիմային: Այսօր մասին տեղեկացրել է ՌԴ բնական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Միքայել Բաբախանյանը։
Մեղրախոտը ունի մի քանի բուժիչ ֆունկցիա, այն կարելի է անգամ փոխարինել շաքարավազին.«Բույսի միջոցով կարելի է կանխել շաքարային դիաբետը, կարելի է պատրաստել բազմաթիվ սննդամթերքներ դիաբետիկ նշանակությամբ, քանի որ այն քաղցրությունը, որը պարունակում է այս տերևը, գլյուկոզա չէ, գլյուկոզիտ է` ավելի օգտակար։ Բույսը օգնում է նաև սիրտ-անոթային հիվանդություններով տառապող մարդկանց»:
Հայկական մեղրախոտը դեռ վաճառքում չկա,այն կարելի է գտնել միայն դեղատներում։
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում