▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ`«ՊԵՐԻՈԴԻԿ» ԿԱՄ «ԺԱՄԱՆԱԿ ԱՌ ԺԱՄԱՆԱԿ»

Եթե չեմ սխալվում պերիոդիկ`պարբերական հիվանդություն կա, որն ինչքան հիշում եմ անվանվում է նաեւ հայկական հիվանդություն: Երեւի պատճառն այն է, որ հայերիս մոտ ամեն ինչ պերիոդիկ է, էպիզոդիկ, դեպքից-դեպք, ժամանակ առ ժամանակ, կիսատ պռատ…

Պերիոդիկ բնապահպան ենք, դեպքից-դեպք հակակոռուպցիոն, ժամանակ առ ժամանակ քաղաքական պայքար ենք «խաղում», կիսատ-պռատ կարգապահ ենք, պերիոդիկ երթեւեկությունն ենք կարգավորում, պերիոդիկ քաղաքական, քաղաքացիական ակտիվություն ենք խաղում, մի խոսքով այս կամ այն հարցը կարգավորում դեպքից-դեպք: Անում ենք` ելնելով իրավիճակից, անհրաժեշտությունից, ղեկավարի պահանջից, պատվիրատուի, հովանավորի, գրանտատուի կամքից, ինչու չէ նաեւ հավեսից… Մի խոսքով` ունիկալ ենք, եզակի, շատ-շատ յուրահատուկ, անչափ յուրահատուկ… Նմանը չկա ու չի լինի, որովհետեւ միայն մենք ենք պերիոդիկ…

Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ գրառումը՝ ֆեյսբուքյան իր էջից

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին