▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայկական հեռուստաընկերությունները «բռնաբարում» են

Լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է․

Հայկական հեռուստաընկերությունները «բռնաբարում» են

Ինչ գրում եմ, սոսկ հեռուստադիտողի կարծիք չէ, այլ՝ մասնագետի։ 15 տարի որպես լրագրող, խմբագիր աշխատել եմ հեռուստաընկերություններում, նկարահանել վավերագրական ֆիլմեր, արժանացել մի քանի մրցանակների։ Որպես գործից իրազեկ, ասեմ՝ հայկական հեռուստաընկերությունների մեծ մասի հաղորդումների, պատրաստած հեռուստաֆիլմերի մակարդակը շրիշակից ցածր է։

«Շանթի» եթերում դերասան Ռաֆայել Երանոսյանը մի քանի րոպե շարունակ հարցնում է Լուիզա Ներսիսյանին՝ Լուի՞զ, նա էլ հակադարձում է ՝Ռա՞ֆ, եւ այդպես անընդհատ, միայն հարցականի երանգն է դույզն-ինչ փոխվում։ Որտե՞ղ էր այդտեղ ծիծաղելու պահը, ասեք՝ ծիծաղենք, ափսոս այն ժամանակը, որ մարդիկ ծախսում են այդ տափակությունը նայելու համար։

Անիմաստ սերիալներ են նկարում, մեկը մյուսից՝ փուչիկ, հիմա էլ՝ «Ֆեյք մաման»։

Լրատվական բլոկում նույնպես վիճակը վատթար է, կարճ, մի քանի տողով սահում-անցնում են Հայաստանի դարդերի վրայով, սակայն ներկայացնում են Ավստրալիայի, Կալիֆոռնիայի եւ այլ տեղերի իրադարձությունները։ Գաղափարազուրկ, անճաշակ հեռուստատեսային արտադրանքով ձեւավորել են զոմբի, անճաշակ մի զանգված, որին քծնելով գերագույն գլխավորը անվանել է Հայաստանի հպարտ քաղաքացիներ, 3 միլիոն վարչապետեր։ Հեռուստաընկերությունների ձեւավորած այսպիսի ժողովրդի պարագայում արդեն թշնամին սարսափելի չէ։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին