Հունվարի 22-ին Նյու Յորքի Մետրոպոլիտեն արվեստի թանգարանում կներկայացվի հայ դասական եկեղեցական երաժշտություն: Այս մասին գրում է yerakouyn.am-ը՝ հղում անելով ArmenianWeekly-ին:
Բրիտանական The Hilliard Ensemble վոկալ քառյակը ներկայացնելու է «Արխանկեոս, երաժշտության հազարամյակը» ծրագիրը: Ծրագիրը ներառում է նաև ժամանակակից հայկական հատվածներ, ինչպես՝ «Ով զարմանալի», «Ամեն, հայր սուրբ», «Սուրբ Տեր Զօրութեանց» և այլ ստեղծագործություններ:
The Hilliard Ensemble քառյակը երկար տարիների բարեկամական կապ ունի Հայաստանի եւ հայկական երաժշտության հետ: 2004-ին Հայաստանիու ձայնագրվել է Կոմիտասի մշակումով շարականների կատարումը հայ երաժիշտների հետ:
Ձայնագրությունները իրականացված են 13-րդ դարում կառուցվուած Սաղմոսավանքում: