▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայկական երաժշտական ելևէջներ` հայտնի հնդիկ երգչուհի Իլա Առունի երգում

Հայ երաժիշտ Արթուր Գրիգորյանը (սոպրանո սաքսոֆոն), ով վերջին տարիներին ապրում է Արաբական Միացյալ էմիրություններում և ընկերների հետ ստեղծել է «A.R.S» տրիոն, հրավիրվել է մասնակցելու հնդիկ հայտնի երգչուհի, դերասանուհի Իլա Առունի երաժշտական նախագծում, որը հնդկական, արաբական  և այլ մեղեդիների միքս է:Արթուրի կատարման շնորհիվ երգում  հայտնվել են նաև հայկական երաժշտական ելևէջներ: MTV-ի եթերով հեռարձակվելուց և համացանցում հայտնվելուց հետո «Նիմոլլի» անունով տեսահոլովակը լայն արձագանք և տարածում է գտել: Նախագծում իր մասնակցությունն է ունեցել նաև հայտնի ռեփեր Բոբ Օմուլոն, ինչպես նաև արևելքում հայտնի կիթառահար Դհրուվ Ղանեկարը:

Նշենք, որ Իլա Առունը երիտասարդ տարիներին նկարահանվել է մի շարք հնդկական հայտնի ֆիլմերում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին