▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայկական բրենդ դարձած շուստրիությունը դառնում է չափանիշ

Նկատել եք` Հայաստանում ի՞նչն են շատ կազմակերպված և լրջորեն կատարում...
Իհարկե’, ճիշտ եք` թաղումները…Համապատասխան գրառումներով, պաստառներով, դիահերձարանի մոտ հավաքվելով, պսակներով, պսակները, ծաղիկները բռնողների շարքերով, սև վերնաշապիկ ու սև շալվար հագած չսափրված ախպերներով, երթևեկությունը թաղի տղերքով կազմակերպող ավտոմեքենաներով… 
Մի խոսքով, տղերքով, քուչով, թաղով, սովորույթներով` ամեն ինչ տեղը-տեղին…Ախպերավարի, ճշտով, «նամուսով ու թասիբով»…

Ցավոք, մեր քաղաքական դաշտն էլ է ինձ հիշեցնում այդ ամենը…Նույն ախպերավարի հաշվարկները, զրույցները, «թեմաները», ճշտով բաժանելը, «բազարները»: Բա իհարկե, ճշտով, ախպերավարի` դուք ընդդիմադիր եք, դուք իշխանություն, դուք էշի նման ականջ թափ տվող, դուք աղոթասեր, դուք պաս պահող, դուք, բնականաբար, դիտորդ, դուք էլ ընդամենը քաղաքական ճանապարհի եզրի «քվեարկող»…

Մի խոսքով, գռեհիկ, զզվելի, չափից ավելի հայավարի, ես կասեի արևելյան-թուրքախառն ընդգծված տարրերով:Երբ հայկական բրենդ դարձած շուստրիությունը դառնում է չափանիշ և ինքնահաստատման մի կարևոր ձև, իսկ խոհեմ, կիրթ, պարկեշտ, անկաշառ մարդն անտեսված, դա արդեն վերջն է, դա սարսափելի է ու քեզ թվում է դու գնում ես դեպի անհայտություն…

Դե հիմա ասեք, թե այդ ինչպե՞ս է լինում, որ հիմնականում միայն պետական պաշտոններ զբաղեցրած անձը դառնում է մեծ կարողությունների, հարստության և ունեցվածքի տեր...

Ճիշտ եք` շուստրիությամբ, բանսարկությամբ, խառնակչությամբ, դավաճանելով, խաբելով, ինտրիգներով, զրպարտելով, պաշտոնական դիրքի չարաշահմամ: Այդ ինչպե՞ս է լինում, որ շատ արագ հարստանում են նաև քաղաքական դաշտում հայտնված «գործիչները», քաղաքական ճահճում կռկռացող գորտե: Ախր ինչպե՞ս են հավատում է սրանց նմանների նվիրվածությանն ու երդումներին: Ախր սրանց նմանները առաջինն են դավաճանում, խաղեր տալիս լարախաղացի նման, վարկաբեկում պարկեշտ մարդկանց, տրորելով անցնում նրանց վրայով, առաջինն են լքում խորտակվող նավը, որովհետև մարդկային այս տեսակն ինքն է օգնում այդ «նավի» խորտակմանը…

Տհաճ է, անտանելի տհաճ ու զզվելի…

Ռոբերտ Մելքոնյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին